Բաժիններ՝

Մակրոնը ողջունել է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի գաղափարը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ողջունում է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին առաջարկությունը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։«Ես ողջունում եմ Ջիդդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններում ձեռք բերված առաջընթացը և, մասնավորապես, հնարավոր 30-օրյա հրադադարի գաղափարը», – գրել է Ֆրանսիայի ղեկավարը:

Նրա խոսքով՝ «աժմ  գնդակն, ակնհայտորեն, Ռուսաստանի դաշտում է»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է բանակցություններ վարել ռուսական կողմի հետ մոտ օրերս։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին չի բացառել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շփումներ տեղի ունենան առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Մարտի 11-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցություններ են վարել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։

Դրանց արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է, որ Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի և Վաշինգտոնի հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման։ Դրա դիմաց ԱՄՆ-ն հայտարարել է, որ վերսկսում է ռազմական օգնության մատակարարումը և հետախուզական տվյալների փոխանցումն Ուկրաինային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս