Եղբայրական Ադրբեջանը համարում ենք հուսալի ռազմավարական դաշնակից. Տոկաև

Եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն Ղազախստանի համար. այս մասին ասել է երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:

«Ձեր այցը մեծ նշանակություն ունի եղբայրական Ադրբեջանի հետ մեր համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից, մենք Ադրբեջանին համարում ենք հուսալի ռազմավարական գործընկեր և դաշնակից»,- ընդգծել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր ռազմավարական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ Կասպից ծովի հատակով օպտիկամանրաթելային կապի գծի և խորջրյա էլեկտրական մալուխի անցկացման հարցեր։ Քննարկվել են նաև առևտրի, ներդրումների, թվայնացման, տարանցման և տրանսպորտի ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները։

Տեսանյութեր

Լրահոս