
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ցույց են տվել Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների գրոհների վայրը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին ցույցեն տվել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման վայրը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ խաղաղ բնակիչներին հասցված այսօրվա հարվածը Կիևի ռեժիմի ամբողջ էության արտացոլումն է:
Դիվանագետը նշել էր, որ ԵԱՀԿ պատվիրակությանը հնարավորություն է ընձեռվել ոչ թե թղթի վրա, այլ գործնականում տեսնել Կիևի ռեժիմի նողկալի էությունը, որի արտացոլումն է ԱԹՍ-ների գիշերային հարձակումը:
Հիշեցնենք` անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով Մոսկվայի մարզում 18 մարդ է տուժել, որոնցից 2-ը երեխաներ են, ևս 2 մարդ մահացել է։ Այս պահին հիվանդանոցում 6 մարդ է գտնվում, այդ թվում՝ մեկ երեխա, տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։