
Լյուքսեմբուրգի 22-ամյա արքայազն Ֆրեդերիկը մահացել է հազվագյուտ գենետիկ հիվանդությունից

Լյուքսեմբուրգի արքայազն Ֆրեդերիկը՝ Լյուքսեմբուրգի արքայազն Ռոբերտի և Նասաուի արքայադուստր Ջուլիի որդին, մահացել է 22 տարեկանում հազվագյուտ գենետիկ խանգարման պատճառով, որը հայտնի է որպես PolG միտոքոնդրիալ հիվանդություն։ Արքայազնը մահացել է մարտի 1-ին Փարիզում։
Այս մասին հաղորդում է The Express Tribune պարբերականը՝ վկայակոչելով նրա ընտանիքի տարածած հայտարարությունը։
Արքայազն Ֆրեդերիկի մոտ այս հիվանդությունն ախտորոշվել է 14 տարեկանում, երբ ախտանիշներն ավելի արտահայտված են դարձել։ Արքայազնը հիմնել է POLG Foundation կազմակերպությունը, որը զբաղվում է այս հիվանդության հետ կապված ուսումնասիրություններով։