Թուրքիայի ՊՆ ղեկավարը՝ Օջալանի կոչի մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է թուրքական կողմի համար ահաբեկչական «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ իր կուսակիցներին ուղղված զենքերը վայր դնելու մասին կոչին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գյուլերը նախ հայտարարել է, որ գործըթնացի սաբոտաժը երբեք չի հանդուրժվելու, ապա հավելել. «Հիմք է ընդունվելու զգուշավոր և ռացիոնալ մոտեցումը»:

Հիշեցնենք, որ Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլահ Օջալանի կոչն ընթերցվել էր փետրվարի 27-ին, երբ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության 7 անդամից կազմված պատվիրակությունը վերադարձել էր Օջալանի հետ հանդիպումից:

Տեսանյութեր

Լրահոս