«Չպետք է թույլ տալ, որ Վահագն Խաչատրյանը նորից պաշտոնավարի». Հովհաննես Շահինյան

«Օրինաց Երկիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Հովհաննես Շահինյանը համոզված է, որ ՀԱԿ թեկնածու, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքն աղետաբեր է եղել մայրաքաղաքի համար:

«Շատ վտանգավոր է, չպետք է թույլ տալ, որ Վահագն Խաչատրյանը նորից պաշտոնավարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հովհաննես Շահինյանը: Նա նշեց, որ հենց Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ են բակերը լցվել ավտոտնակներով և զրկել երեխաներին խաղահրապարակներից:

«Այդ տարիներին հիմք դրվեց վատ կառավարմանը, այդ տարիներին հիմք դրվեց ընտրախախտումների, ընտրակեղծիքների, ընտրակեղծարարների մի հսկայական ինստիտուտի»,- ասաց Հովհաննես Շահինյանը:

Նա նշեց նաև, որ 1995-1996-ից մեր պետությունը վերածվեց բանանային պետության, վերածվեցինք թաղային հեղինակությունների,  հանձնաժողովների ծեծողների ինստիտուտի: «Չպետք է թույլ տալ, որ նրանք մոտ գան պետության կառավարմանը, այդ մարդիկ  ապացուցել են, որ համակարգ  կայացնող չեն, համակարգ քանդող են: Թող նոր թիմ ներկայացնեն»,- հայտարարեց Հովհաննես Շահինյանը:

Տեսանյութեր

Լրահոս