
7 տարի Ֆուտբոլային տնտեսությունը ղեկավարող անձինք բոլորովին չեն ամաչում. Սուրեն Մանուկյան

Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան Պաշտոնական հայտարարություն է տարածել, որ «երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ» ու «նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական ակումբները չեն կարող հանդես գալ այս մարզադաշտում…»։
Այս ամբողջ պատմության մեջ ինձ համար զարմանալին այն է, որ արդեն համարյա 7 տարի Ֆուտբոլային տնտեսությունը ղեկավարող անձինք բոլորովին չեն ամաչում, որ Հայաստանում կա ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընդամենը ՄԵԿ մարզադաշտ։
Ինձ թվում է, սեփական անընդունակության ամենալավ ինքնախոստովանությունը հենց սա է։
ՀԳ․ Իշխանության գալու հենց առաջին օրվանից Մելիքբեկյանը խոսում է Ազգային մարզադաշտի կառուցման մտադրության մասին»։