
Թրամփը նախաձեռնել է ԱՄՆ կրիպտոարժույթների ռազմավարական պահուստի ստեղծում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախաձեռնել է ԱՄՆ կրիպտոարժույթների ռազմավարական պահուստի ստեղծումը: Նա հանձնարարել է սկսել կրիպտոպահուստի ստեղծման աշխատանքները: Համապատասխան հրապարակումն արվել է Truth Social սոցկայքոմ:
Պահուստը կներառի Bitcoin-ը, Ethereum-ը, XRP, SOL, ADA թոքենները և այլ արժեքավոր արժույթներ։ Այս քայլի նպատակն ԱՄՆ-ն կրիպտոարժույթների համաշխարհային կենտրոն դարձնելն է։