Բաժիններ՝

«Շիրակ»․ Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել երկրպագուներին

Շիրակ ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում կարդում ենք

«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել երկրպագուներին, որոնք այս պահին գտնվում են անազատության մեջ այն բանի համար, որ արդարացիորեն պահանջում են ֆուտբոլը աղետի վերածած ՀՖՖ գործող ղեկավարների հրաժարականը։

Ֆուտբոլն երկրպագուներինն է, ֆուտբոլ խաղում ենք նրանց համար։ Եթե ՀՖՖ դեռ գործող ղեկավարներին թվում է ուժայիններ ներգրավելով կարող է լռեցնել նրանց ու շարունակել սեփական կործանարար գործը, ապա չարաչար սխալվում են։

Շիրակ ՖԱ-ն դա թույլ չի տա, անգամ պատրաստ ենք դաշտ դուրս չգալ կամ դուրս գալ դաշտից, եթե գոնե մեկ երկրպագուի փորձեն այսուհետ խոչընդոտել իրացնելու իր իրավունքն ու անհիմն ձերպակալել։

Հայ երկրպագու Շիրակ ՖԱ-ն քո կողքին է, քո պայքարն արդար է, իսկ հրաժարականն անխուսափելի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս