Կոնսենսուս մինուս 1-ը պետք է լիներ Նիկոլը, բայց, չգիտես ինչու, ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանն են. Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թե բա Նիկոլին կարող ենք հեռացնել միասնական ջանքերով: Ի՞նչ միասնության մասին է խոսքը: Էն միասնության, որի կոնսենսուս -1-ը պետք է լիներ Նիկոլը, բայց «չգիտես» ինչու՞ Հանրապետականն ու Սերժ Սարգսյանն են:

Ի՞նչ միասնության մասին ա խոսքը: Նման միասնություն չի լինում: Ու նման կեղծ միասնությունը միշտ դատապարտվածա ա` պարտվել ա սրանից առաջ, այսօր ու վաղն էլ ա պարտվելու:

Դարերով մեր երկիրը փոքրացավ ու փոքրացավ, որովհետև երբեք «մենք» կոչվածը չհաղթեց «ես» կոչվածին:

Թիրախը գոնե հիմա, գոնե այսօրվա Հայաստանում պետք ա մեկը լիներ, բայց…

Հ.Գ. Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը. «Կեղծիքը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ…»»:

Տեսանյութեր

Լրահոս