
ՀՖՖ ներկայացուցչի հետ հանդիպումը կտրականապես մերժվել է և կիրառվել անհարկի ուժ. ՖԱՖ-ը կոչ է անում ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին

Փաստաբան Աշոտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀՊԼ «Փյունիկ» – «Արարարտ-Արմենիա» հանդիպման ժամանակ նախապես հայտարարված և խաղաղ՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության բռնի և ոչ համաչափ ուժի կիրառման արդյունքում ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։
Ակցիայի մասնակիցները ոստիկանության հետ բանակցության ժամանակ ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար անձնակազմից որևիցե մեկի հետ, ինչը կտրականապես մերժվել է ՀՖՖ ներկայացուցչի կողմից, որից հետո սկսվել է անհարկի ուժի կիրառումը։
ՖԱՖ երկրպագուական շարժման ակցիաները կրում են բացառապես խաղաղ և ֆուտբոլային բնույթ։
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին»: