
Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է երկրի կենտրոնական հատվածներում պայթյունների մասին հաղորդագրությունները

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հետաքննում է գիշերը Իսրայելի կենտրոնական հատվածներում հնչած պայթյունների մասին հաղորդագրությունները: Այս մասին գրել է Jerusalem Post-ը։
Հրատարակության տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում մի քանի անգամ պայթյուններ են լսվել։ Իսրայելի պաշտպանության բանակը ենթադրել է, որ դա ռազմաօդային ուժերի զորավարժություն է, սակայն հետագայում հրաժարվել է այդ կարծիքից և ասել, որ չգիտի ձայների աղբյուրը։