
«Այն կարող է խաղաղություն բերել տարածաշրջանին». ԱՄՆ-ն ողջունում է Օջալանի կոչը

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հուքսը CNN-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) ուղերձին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հուքսը նշել է, որ այն կարևոր զարգացում է և հույս հայտնել, որ այն կօգնի մեղմացնել իրենց թուրք դաշնակիցների վերաբերմունքը հյուսիս-արևելյան Սիրիայում «Իսլամական պետություն» (İŞİD) ահաբեկչական կազմակերպության դեմ գործող ԱՄՆ գործընկերների նկատմամբ:
«Մենք հավատում ենք, որ Օջալանի կոչը կնպաստի խնդրահարույց տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:
Հիշեցնենք, որ Օջալանը PKK-ի զենքերը վայր դնելու մասին կոչով միջնորդավորված կերպով հանդես էր եկել փետրվարի 27-ին: Իր ուղերձը փոխանցել էին Իմրալը կղզում վերջինիս հետ 3-րդ հանդիպումից վերադարձած ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) ներկայացուցիչները: