
Մատվիենկոն և Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ընթացիկ միջազգային օրակարգը

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումը կայացել է Ստամբուլում՝ Դաշնային խորհրդի պատվիրակության՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Այս մասին հայտնում են ՌԴ Դաշնային խորհրդից։
Մատվիենկոն Թուրքիայի ղեկավարին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը երկկողմ հարաբերությունների և ընթացիկ միջազգային օրակարգի վերաբերյալ։
Նա Թուրքիայի նախագահին տեղեկացրել է ավելի վաղ Անկարայում թուրք խորհրդարանականների հետ արդյունավետ շփումների և երկու երկրների ղեկավարների կողմից ընդունված որոշումների իրականացմանը նպաստող համատեղ աշխատանքի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման մասին։
Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել թուրքական պետության ղեկավարին ռուսական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար