Սարիկ ջան, քո շեֆն ամբողջ օրը խաղաղությունից է խոսում, դու` կռվելուց. այս համապատկերում հեչ սիրուն բան չի ստացվում. Արտյոմ Ղարաղազարյան

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կողմից առաջադրված Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրուն չի, Սարիկ ջան….

Եկեք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում քաղաքական դաշտում և հասարակության շրջանում, երբ անձն արտահայտվում է առանց երկար-բարակ մտածելու։

Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, երբ հայտարարում է, որ մարդիկ չեն կռվել, դրա համար են Արցախը հանձնել, ի՞նչ տրամաբանությամբ է այդ արտահայտությունն անում, որպես փրկի՞չ շեֆի, որպես դատավո՞ր կռված տղերքի, որպես ի՞նչ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ պարոն Մինասյանն անձամբ ռազմի դաշտում չի եղել։

Արժի՞ արդյոք, թեկուզ որպես քաղաքապետի թեկնածու, այս օրերին արծարծել մի թեմա, որից լավ չես հասկանում։

Քո շեֆն ամբողջ օրը խաղաղությունից է խոսում, դու կռվելուց ես խոսում։ Ու էս համապատկերում հեչ սիրուն բան չի ստացվում, թե ձեզ համար, թե լսողների»։

Տեսանյութեր

Լրահոս