«ՀՀ-ն տեխնիկապես պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը». ՀՀ ՊԵԿ պաշտոնյա

ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը խոսեց հայ-թուրքական սահմանի հարցում հայկական կողմի տեխնիկական պատրաստվածության մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մարտիրոսյանը, պատասխանելով լսարանի այն հարցին, թե՞ արդյոք Հայաստանը պատրաստ է սահմանի հնարավոր բացման դեպքում ընդունել և դիմավորել թուրքական կողմի ապրանքների ներհոսքը, արձագանքեց, որ Հայաստանը տեխնիկապես պատրաստ է այդ սցենարին։

«Ծախսատար ենթակառուցվաքծներն հիմա ունենք։ Մարգարայում ունենք ենթակառուցվածք և այս պահին կարող ենք սպասարկել առևտրային հոսքերը, իսկ Ախուրիկում դեռևս ենթակառուցվածքային աշխատանքներ կան անելու»։

Պաշտոնյայի խոսքով՝ հայկական կողմը ներդրումներ է արել առևտրատնտեսական սպասարկման խոշոր կենտրոն հիմնելու համար։ Մարգարայի անցակետի ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման, իսկ Ախուրիկի անցակետում որոշ անելիքներ դեռ կան։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Երևանում մեկնարկել է «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկում։

Տեսանյութեր

Լրահոս