
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում «Hyundai»-ն բախվել է պաշտպանիչ բետոնե հատվածին և կողաշրջվել

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:40-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում բախվել է բետոնե պաշտպանիչ հատվածին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է բժշկական օգնությունից:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: