
«Այսօր անհրաժեշտ է հստակ դիրքորոշում՝ մերժել ցանկացած սահմանադրական փոփոխություն, որը կարող է վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը, պետական անվտանգությունը և ազգային շահերը»

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են նոր Սահմանադրության պարտադրումը, որը ոչ թե պետական շահերին է ծառայում, այլ կարող է խորացնել երկրի անվտանգային ու քաղաքական խոցելիությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կորցնելով հանրային վստահությունը, փորձում է պահպանել իշխանությունը սահմանադրական փոփոխություններով, որոնք կարող են.
• Թուլացնել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը,
• Սահմանափակել միջազգային ատյաններում երկրի իրավունքների պաշտպանությունը,
• Ստեղծել իշխանության վերարտադրության մեխանիզմներ։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական իշխանության օրոք սահմանադրական կարգավորումները երաշխավորում էին Հայաստանի միջազգային կշիռը, ազգային շահերի պաշտպանությունը և Արցախի անվտանգության հարցում երկրի դերակատարությունը։
Այսօր անհրաժեշտ է հստակ դիրքորոշում՝ մերժել ցանկացած սահմանադրական փոփոխություն, որը կարող է վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը, պետական անվտանգությունը և ազգային շահերը։ Պետականությունը չի կարող լինել քաղաքական մանևրների զոհ»։