
«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում ստիպված ենք լինել իրատես». Թուրքիայի արտգործախարար

Թուրքիայի արտգործախարար Հաքան Ֆիդանն ամերիկյան Bloomberg գործակալության հեռուստահաղորդման ուղիղ եթերում անդրադարձել է օրակարգային հարցերի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պատասխանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ ԱՄՆ դիրքրոշման մասին հարցին՝ Ֆիդանն ասել է.
«Ես վստահ չեմ, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում նախորդ կառավարությունը դեմ կամ կողմ է եղել: Այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ սա նոր քաղաքականություն չէ»:
Բացի այդ, Ֆիդանը հայտարարել է, որ (ռուս-ուկրաինական պատրեազմին վերջ տալու համար։- խմբ.) պետք է համաձայնեցվի ոչ միայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, այլև անվտանգության երաշխիքների վերաբերյալ այդ երկրի պահանջը:
Նա նաև ընդգծել է, որ դաշինքին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ որևէ բան չի կարող ասել՝ միաժամանակ նշելով, որ ստիպված են իրատես լինել:
«Մեր նախագահի պաշտոնական դիրքորոշումը սա է»,- հավելել է Ֆիդանը: