
Թրամփը կվերացնի հետապնդումները

Բրիտանական The Telegraph-ը գրել է, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել Ռուսաստանի դեմ ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար այն բոլոր հետապնդումներից, որոնք կարող էին տեղի ունենալ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայում ռազմական հակամարտության ընթացքում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակի շուտափույթ խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր հնարավոր «քվազիտրիբունալների» աշխատանքը Ռուսաստանի Դաշնության դեմ։