Մակրոնն Ուկրաինայի հարցը քննարկել է Էրդողանի, Շոլցի, Սթարմերի և Օրբանի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

«Քիչ առաջ խոսեցի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի, Շոլցի, Սթարմերի, Էրդողանի և Օրբանի հետ,- գրել է Մակրոնը X-ում։- Եվրոպական գործընկերների և դաշնակիցների հետ քննարկումներից հետո մենք պարտավորվում ենք Ուկրաինայում հասնել խաղաղության»։

Մակրոնն ընդգծել է, որ կարգավորումը պետք է լինի արդար, կայուն և երկարաժամկետ հիմքի վրա, ինչպես նաև ամրապնդի Եվրոպայի անվտանգությունը առաջիկա բանակցությունների ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս