
Ֆինլանդիան մերժել է Ռուսաստանի հետ սահմանը բացելու գաղափարը

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հյակկյանենը Keskisuomalainen պարբերականին տված հարցազրույցում հաստատել է, որ իշխանությունները չեն նախատեսում վերսկսել Ռուսաստանի հետ սահմանային անցակետերի աշխատանքը։
Ըստ նրա, Հելսինկին ակնկալում է, որ Մոսկվան կփորձի «միգրանտների հոսքն ուղղել» դեպի սահմանամերձ շրջաններ։
«Սահմանը փակ է մնալու։ Մենք հիմքեր ունենք կարծելու, որ Ռուսաստանը կարող է կրկին օգտագործել միգրացիան որպես ճնշման գործիք»,- պարզաբանել է նախարարը։
Հյակկյանենն ընդգծել է անվտանգության միջոցների ուժեղացման անհրաժեշտությունը, ներառյալ ենթակառուցվածքների, անշարժ գույքի գործարքների և սահմանամերձ տարածքների վերահսկողությունը: