Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարան է ներկայացվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի նոր նախագիծը

Իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական ​​Վրաստան» կուսակցությունը նախաձեռնել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը ԱՄՆ-ում գործող FARA օրենքի (Foreign Agents Registration Act) ճշգրիտ պատճենն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Դա արդեն նախաձեռնված է։ Նախագծի քննարկումը կսկսենք հաջորդ շաբաթ։ Բոլորը կտեսնեն, որ սա ճշգրիտ թարգմանություն է։ Եթե ​​որևէ մեկը բողոք ունի տեքստի որևէ բառի, կետի կամ ստորակետի վերաբերյալ, թող դիմի Ամերիկայի Միացյալ Նահանգներին և ասի՝ ինչ իրեն դուր չի գալիս ամերիկյան համակարգում», – ասել է Պապուաշվիլին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս