
Իմ բախտը բերել է․ Գվարդիոլան խոսել է Մեսսիի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ իր բախտը բերել է, որ իր գլխավորությամբ հանդես է եկել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Իմ կարիերայում բախտս, անկասկած, շատ է բերել, որ Լեո Մեսսին խաղացել է իմ թիմում: Երեք տարի միասին աշխատեցինք։ Սա առանձնահատուկ ժամանակ էր»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Գվարդիոլան մարզել է Մեսսին «Բարսելոնայում» աշխատելու ժամանակ, որտեղ նա գլխավորել է մեծահասակների թիմը 2008-ից 2012 թվականներին: Այս ընթացքում կապտանռնագույնները երկու անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայում, երեք անգամ՝ Իսպանիայի առաջնությունում ու Սուպերգավաթում, երկու անգամ՝ Իսպանիայի գավաթում