
«Հեզբոլլահի» նախկին առաջնորդին հուղարկավորեցին զոհվելուց հինգ ամիս հետո

Փետրվարի 23-ին Բեյրութում սկսվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի հրաժեշտի արարողությունը, որը զոհվել էր հինգ ամիս առաջ։ Այս մասին գրում է Associated Press (AP) գործակալությունը։
Արարողությանը ներկա են եղել ավելի քան 400 քաղաքական և կրոնական գործիչներ արտասահմանից, այդ թվում՝ Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահի գլխավորությամբ:
Անցյալ տարվա սեպտեմբերի 23-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքի դեմ «կանխարգելիչ հարձակողական գործողություն» սկսելու մասին: Լիբանանի զինված ուժերը ռազմական գործողությունների մեջ չեն մտել, թեև հրթիռակոծության են ենթարկվել Լիբանանի սահմանային շրջանը և հարավային Բեյրութը։ Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումները ուղղված են եղել «Հեզբոլլահի» ենթակառուցվածքային օբյեկտներին:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան սպանվել է Բեյրութում կազմակերպության ստորգետնյա շտաբի վրա իսրայելական կործանիչի ավիահարվածի արդյունքում։