
Լավրովը մեկնելու է Թուրքիա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մոտ ժամանակներս կմեկնի Թուրքիա՝ բանակցությունների համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ Զախարովայի, Թուրքիայում «նախատեսվում է քննարկել միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»։