Բաժիններ՝

Նեթանյահուն հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը անորոշ ժամանակով հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատումը, որոնք պետք է ազատ արձակվեին շաբաթ օրը ՀԱՄԱՍ խմբավորման հետ գործարքի շրջանակներում, հայտնում է The Times of Israel-ը:

«ՀԱՄԱՍ-ի կողմից բազմակի խախտումների լույսի ներքո, ներառյալ մեր պատանդների արժանապատվությունը նվաստացնող արարողությունները և քարոզչական նպատակներով մեր պատանդներին ցինիկաբար օգտագործելը, որոշում է կայացվել հետաձգել ահաբեկիչների երեկ նախատեսված ազատումը, քանի դեռ չի երաշխավորվի առանց նվաստավուցիչ արարողությունների պատանդների հաջորդ ազատումը»:

Պարբերականը նշում է, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ը հինգ հրեա պատանդների ազատ արձակելու արարողություն է անցկացրել՝ «ստիպելով դեռ գերության մեջ գտնվող երկու իսրայելցիների քարոզչական տեսահոլովակ ձայնագրել»։

Թերթը գրում է, որ այս հայտարարությունը կարող է դրդել Իսրայելին դուրս գալ հրադադարի համաձայնագրից 25 ողջ պատանդների ազատ արձակումից և ևս չորս մարդու մարմինների տեղափոխումից հետո։ Եվս 63 մարդ դեռ Գազայում է, և նրանցից առնվազն երկու տասնյակը դեռ ողջ են։

The Times of Israel-ը հավելում է, որ ներկայումս պայմանավորվածություններ չկան ողջ պատանդների հերթական ազատման վերաբերյալ, բացառությամբ շրջանակային համաձայնագրի, որի մանրամասները դեռ պետք է քննարկվեն, և «որի ապագան մնում է հարցականի տակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս