«Ադրբեջանը վերսկսելու է ռազմական գործողությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանը հստակ խոստացել է միջանցք տրամադրել». Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երկու տարբերակ է լինելու`

Սահմանադրության փոփոխություն, այսինքն հայ ժողովրդի ձեռքով են փորձելու Հայաստանը ոչնչացնել, ինչը կարծում եմ, որ չեն հաջողի, որովհետև Սահմանադրական փոփոխությունների չեղարկումը կամ ՀՀ քաղաքացիների կողմ չլիները լինելու է Նիկոլ Փաշինյանի վերջնական վախճանը: Ու այս պարագայում կլինի պլան «Բ»:

Պլան «Բ»: Ադրբեջանը վերսկսելու է ռազմական գործողությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանը հստակ խոստացել է միջանցք տրամադրել:

Խաղաղության պայմանագրի մեջ կա երկու չհամաձայնեցված կետ` միջանցք ու Սահմանադրություն, իսկ մնացածը համաձայնեցված է: Վստահ եմ, որ էդ մյուս կետերը բազմաթիվ ականներ են լիելու Հայաստանի ինքնիժխանության պահպանման տակ»:

Տեսանյութեր

Լրահոս