
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ասթմայի նոպա է ունեցել

Հիվանդանոցում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը ասթմայի նոպայից հետո հանգիստ գիշեր է անցկացրել:
Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Ասթմայի նոպայից հետո գիշերը խաղաղ է անցել, Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանգստացել է»,-հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Նախօրեին Հռոմի պապը շնչառական ասթմատիկ նոպա էր ունեցել, տրվել էր արհեստական թթվածին: Պապի գիտակցությունն առկա է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։