
Ժողովրդավարություն ու ՔՊ բառերը նույն նախադասության մեջ միաժամանակ օգտագործողները պետք է «խաչակնքվեն մեղք գործելու համար». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր« էջում գրում է․
Դատարանները շրջապատելու հրահանգ տվողն ու դատավորներին իրենց գործառույթները իրականացնելուց փաստացի զրկելու գործողության հրահանգ տվողը հիմա էլ զրկում ու սահմանափակում է իր դատավորներին, դատախազներին, քննիչներին քննադատալու մեր իրավունքը:
Աբսուրդի ու ծուռ հայելիների խորությունը պատկերացրեք՝ դատարան շրջապատողը դատում է դատարան քննադատողին:
P.S. Ժողովրդավարություն ու ՔՊ բառերը նույն նախադասության մեջ միաժամանակ օգտագործողները պետք է «խաչակնքվեն մեղք գործելու համար»»: