
Ո՛չ քննիչի պատասխաններից և ո՛չ էլ դատական ակտից պարզ չդարձավ, թե արդյո՞ք Էդգար Ղազարյանը կարող է քննադատել Բաքվում պահվող մեր հայրենակիցների գործերը քննող ադրբեջանցի «դատավորներին». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Էդգար Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը բավարարվել է մասնակի
Դատարանի որոշմամբ սահմանափակվել է Էդգար Ղազարյանի կողմից իր հրապարակային ելույթներում ներկայացնել բացառապես դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին «արատավորող տեղեկություններ»:
Ըստ այդմ` Էդգար Ղազարյանի հրապարակային քաղաքական և քաղաքացիական գործունեությունը մնացած մասով չի սահմանափակվելու:
Այնուհանդերձ, դատական ակտը պարտադիր բողոքարկելու ենք, իսկ ընդդիմադիր խոսքի լռեցման այս նոր «սմարթ» գործիքակազմը մանրամասն ներկայացնելու ենք միջազգային գործընկերներին։
Հ.Գ. Ո՛չ քննիչի պատասխաններից և ո՛չ էլ դատական ակտից պարզ չդարձավ, թե արդյո՞ք Էդգար Ղազարյանը կարող է քննադատել Բաքվում պահվող մեր հայրենակիցների գործերը քննող ադրբեջանցի «դատավորներին»: