
Պուտինը ՌԴ ԱԽ նիստում քննարկել է ԱՊՀ գործընկերների հետ հարաբերությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենամոտ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը, հայտնում է РИА Новости-ն։
«Այսօր մենք հարց ունենք՝ կապված հետխորհրդային տարածքում մեր ամենամոտ գործընկերների, գործընկերների, հարեւանների հետ հարաբերությունների զարգացման հետ։ Կա երկու բանախոս՝ Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը և այս ուղու անվտանգության ապահովման ոլորտում՝ Ալեքսանդր Վասիլևիչ Բորտնիկովը»,- ասել է Պուտինը։