
Նորույթ. Microsoft-ը ստեղծել է աշխարհում առաջին քվանտային չիպը

Microsoft ընկերությունը հայտարարել է աշխարհում առաջին քվանտային չիպի՝ Majorana 1-ի ստեղծման մասին, որն աշխատում է նոր Topological Core ճարտարապետությամբ:
ixbt.com կայքի փոխանցմամբ՝ այն կնպաստի առաջիկա տարիներին քվանտային համակարգիչների ստեղծմանը, որոնք կարող են բարդ արդյունաբերական խնդիրներ լուծել:
Microsoft-ն ակնկալում է, որ քվանտային չիպը կհայտնվի Azure ամպի մեջ մինչև 2030 թվականը, սակայն դրա համար այն պետք է ունենա առնվազն մի քանի հարյուր կիուբիթ:
Majorana 1-ի հիմնական առանձնահատկությունն աշխարհում առաջին տեղահաղորդիչի օգտագործումն է. սա նորարարական նյութ է, որը թույլ է տալիս դիտարկել և վերահսկել Majorana-ի մասնիկները՝ ստեղծելու ավելի հուսալի և մասշտաբային կիուբիթներ՝ քվանտային համակարգիչների կառուցման բլոկները:
Majorana 1-ի նոր ճարտարապետությունը հնարավորություն է տալիս ձեռքի ափի մեջ տեղավորվող մեկ չիպի վրա ներբեռնել 1 միլիոն կիուբիթ:
Նշենք, որ Microsoft-ը մինչ այժմ Majorana 1 չիպի վրա տեղադրել է ընդամենը 8 տոպոլոգիական կիուբիթ:
Այս նորույթը քվանտային հաշվիչների ոլորտում ընկերության մոտ երկու տասնամյակ կատարած հետազոտության արդյունքն է: