
«Իսրայելում պայթեցրել են երեք ավտոբուս, դավադրության տեսության սիրահար չեմ, բայց…»․ Արման Աբովյան

Վերլուծաբան Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երկու ժամ առաջ Իսրայելում պայթեցրել են երեք ավտոբուս։
Կարելի է փաստել, որ մի քանի օր առաջ ձեռք բերված հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է։
Իսրայելը պատասխան հարված է իրականացնելու և անկասկած Մերձավոր Արևելքում բոլոլոան շարունակվելու է։
Ես դավադրության տեսության սիրահար չեմ, բայց թե «Համասին», թե «Հեզբոլլահին» և առավել քան Իրանին նոր լարվածություն գեներացնելու Իսրայելի ուղղությամբ ծայրահեղ ձեռնտու չէ»։