
ՌԴ դեսպան Կոպիրկինի և վարորդի առողջությանը վտանգ չի սպառնում. դեսպանատուն

Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից։
«Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինը և վարորդը թեթև վնասվածքներ են ստացել։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։