
Ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։«Երկու անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են և տեղափոխվել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»,- ասաց Սարգսյանը։
Վարդան Ղուկասյանի «Ֆեյսբուք»-ի էջում տարածած հայտարարության համաձայն՝ նա և նրա թիկնապահը բերման են ենթարկվել քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից։ Հայտարարությամբ քաղաքացիներին կոչ է արվել ինքնաբուխ կերպով հավաքվել ոստիկանության շենքի մոտ։