Հորը սպանելու համար դատապարտվեց 9 տարի ազատազրկման

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճռեց Առուշան Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով` այսինքն դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Հոդվածը սահմանում է ազատազրկում հինգից տասը տարի ժամկետով:

Ըստ դատավճռի` Ժ. Սարգսյանը դատապարտվեց ազատազրկման ինը տարի ժամկետով:

Դատապարտյալին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ վերջինս 2013թ. հունվարի 20-ին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել հոր` Ժորա Սարգսյանի հետ: Վիճաբանության ընթացքում կոտրած աթոռի փայտով և ոտքերով դիտավորյալ հարվածներ է հասցրել հոր մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը պատճառել ծանր վնաս` վնասվածքների տեսքով , որի հետևանքավ Ժ. Սարգսյանի մոտ առաջացել է գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարում: Ժամեր անց անզգուշությամբ առաջացրել է Ժ. Սարգսյանի մահը:

Նշենք, որ Ժ. Սարգսյանը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել, ընդ որում, դիտավորյալ սպանության համար: Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել կատարած արարքի համար զղջալը, միաժամանակ արարքում նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք` հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս