Բաժիններ՝

Լևոն Արոնյանը դժվարությամբ խուսափեց պարտությունից. Ալյոխինի հուշամրցաշար

Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 6-րդ տուրը: Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր սպիտակներով դժվարությամբ ոչ-ոքի խաղաց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Լևոնը պարտիայի միջնամասում մի քանի սխալ թույլ տվեց և 32-րդ քայլից հետո տպավորությունն այնպիսին էր, որ նա իր երկրորդ անակնկալ պարտությունը կկրի այս մրցաշարում: Այդուհանդերձ, Լևոնն այլևս չսխալվեց, իսկ 37-րդ քայլին անգլիացու թույլ տված կոպիտ վրիպումը Լևոնին թույլ տվեց հավասարեցնել դիրքը: 62-ական քայլ հետ գրոսմայստերները կիսեցին միավորը:

Տուրի մյուս պարտիաները՝ Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան), Լիրեն Դին (Չինաստան) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Լորեն Ֆրեսիեն (Ֆրանսիա) – Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) – Բորիս Գելֆանդ (Իսրայել) նույնպես խաղաղ ելք ունեցան:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1. Մաքսիմ Վաշիե-Լագրավ` 4 մ.

2. Լևոն Արոնյան՝ 3.5 մ.

3. Մայքլ Ադամս՝ 3.5 մ.

4. Բորիս Գելֆանդ՝ 3.5 մ.

5. Լորեն Ֆրեսիեն՝ 3.5 մ.

6. Վիշվանաթհան Անանդ՝ 3 մ.

7. Վլադիմիր Կրամնիկ՝ 2.5 մ.

8. Նիկիտա Վիտյուգով՝ 2.5 մ.

9. Դին Լիրեն՝ 2.5 մ.

10. Պյոտր Սվիդլեր՝ 1.5 մ.

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս