Լևոն Արոնյան – Մայքլ Ադամս. Ուղիղ
Փարիզում մեկնարկած Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի մասնակիցները 5-րդ տուրից հետո տեղափոխվեցին Սանկտ Պետերբուրգ, որտեղ այսօր կայանում են 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս տուրում սպիտակներով խաղում էանգլիացի Մայքլ Ադամսի հետ: Հիշեցնենք, որ Արոնյանն ու Ադամսը 3-ական միավոր ունեն և կես միավորով են զիջում միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշիե-Լագրավին:
Տուրի կենտրոնական պարտիայում ուժերը չափում են աշխարհի նախկին և ներկա չեմպիոնները՝ Վլադիմիր Կրամնիկն (Ռուսաստան) ու Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան):
Այսօր խաղում են նաև Լիրեն Դին (Չինաստան) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Լորեն Ֆրեսիեն (Ֆրանսիա) – Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) – Բորիս Գելֆանդ (Իսրայել) զույգերը:
Լևոն Արոնյանի, Վիշվանաթհան Անանդի և Մաքսիմ Վաշիե-Լագրավի մասնակցությամբ պարտիաների ընթացքին կարող եք հետևել ստորև.
Լևոն Արոնյան – Մայքլ Ադամս
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
Վլադիմիր Կրամնիկ – Վիշվանաթհան Անանդ
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
Մաքսիմ Վաշիե-Լագրավ – Բորիս Գելֆանդ
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը