Արշալույսները Գյումրիում խաղաղ են, բայց ոչ Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի կլանների համար (լուսանկարներ)

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Գյումրիի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցների հետ ավտոմեքենաների մի իսկական բերքահավաք են կատարել Գյումրի քաղաքում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ 2-րդ վաշտի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել Mercedes, BMW X5, Lexus, Land Crauser, Mercedes G500 և այլ մակնիշի և համարանիշների ավտոմեքենաներ, որոնք տեղափոխվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շտաբից:

Գյումրեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել են, որ Գյումրիում երբևիցէ նման լայնամասշտաբ միջոցառում չէր կատարվել՝ օրինախախտ և արտոնյալ վարորդներին «գայի պլաշադկա» տանելու ուղղությամբ:

1jHkpwGrJE8LW8gTpag0_tn 34mkIhm0KYxjcn0S2dnI_tn e7nONQV7h1TMN6d9zHZE_tn HTA4mUCAQCCE4oYdsbdg_tn HZ2S18o2C2mqx4yqlhyu_tn KFJS9PNgqISkXFfLOou3_tn p2AMoeNyyLLfZCqezTT0_tn U1QIOjTWWUHUBd2pdY0T_tn

Տեսանյութեր

Լրահոս