
Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահի՝ միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ

Փետրվարի 16 ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահի՝ միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին:
Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը: