
USAID-ն դիվերսիոն գործունեությամբ է զբաղվել Ուկրաինայի տարածքում․ Զախարովա

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դիվերսիոն գործունեություն է ծավալել Ուկրաինայի տարածքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով գործակալության մասնակցությունը ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեությանը, այդ թվում՝ հետխորհրդային տարածքի երկրներում ներգրավվածության մասին վկայությունները։
Նա նշել է, որ խոսքը ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության մասին է, որն իրականացվել է պետություններին սանիտարահամաճարակային վերահսկողության ազգային համակարգերի զարգացման և կենսաբանական ահաբեկչության սպառնալիքներին հակազդելու հարցում օգնության քողի ներքո:
«Ինչպես գիտեք, նման վտանգավոր ակտիվություն աշխարհի շատ երկրներում է իրականացնվել, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ-ի որոշ պետություններում, և ԱՄՆ-ի վտանգավոր գործունեության աղաղակող օրինակ են դարձել հատուկ ռազմական գործողության արդյունքում բացահայտված փաստերը որոնք վկայում են կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի խախտման, Ուկրաինայի տարածքում Պենտագոնի ռազմակենսաբանական ծրագրերի մասին»- աել է Զախարովան:
Նա նշել է, որ կան փաստաթղթեր և ծավալուն զեկույց, որը մատնանշում է ԱՄՆ ՄԶԳ-ի ներգրավվածությունը ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեությանը: Գործակալության ծրագրերի միջոցով իրականացվել է Ուկրաինայում հակաբիոտիկակայուն, այսինքն՝ հակաբիոտիկների նկատմամբ անընկալունակ տուբերկուլյոզի ձևերի խորացված ուսումնասիրության ֆինանսավորում։
«Դա անհնար է պատկերացնել․․․ խոսքը մի գործակալության մասին է, որն իր մանդատին համապատասխան պետք է գումարներն ուղղեր միջազգային զարգացմանը։ Նշված հետազոտությունների շրջանակներում ստեղծվել է հակատուբերկուլյոզային դեղամիջոցների նկատմամբ դիմադրողականության վերլուծության արձանագրություն»,- ասել է Զախարովան։
Ընդ որում, աշխատանքներ են տարվել տուբերկուլյոզի բարձր դիմացկուն մանրէահիմքով վարակման նոր հնարավոր ուղիների որոշման ուղղությամբ։