![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Բաքվի կողմից նշանակված պաշտպան Ազեր Մահարրամովից
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/Ruben-Vardanyan.png)
Բքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվել է Բաքվի կողմից նշանակված պաշտպան Ազեր Մահարրամովից, և որ նրա իրավունքները պաշտպանելու է միայն նրա պայմանագրային փաստաբան Աբրահամ Բերմանը. այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատական նիստի սկզբում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբան Աբրահամ Բերմանը խնդրել են պայմաններ ստեղծել առանձին հանդիպման համար։ Բաքվի դատարանը բավարարել է միջնորդությունը, որից հետո ընդմիջում է հայտարարվել։