ԱՄՆ-ն չպետք է զիջեր ՌԴ-ին՝ մերժելով Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցությունը. Գերմանիայի պաշտպանության նախարար

ԱՄՆ-ը չպետք է զիջեր Ռուսաստանին՝ խաղաղ բանակցություններին ընդառաջ՝ մերժելով Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և համաձայնելով, որ երկիրը պետք է զիջի իր որոշ տարածքներ, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, գրում է The Guardian-ը։

Պիստորիուսը, ով մասնակցում է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը, հիասթափություն է հայտնել չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից, թե ինքը պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Իմ կարծիքով, ավելի լավ կլիներ բանակցությունների սեղանի շուրջ խոսել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության կամ հնարավոր տարածքային կորուստների մասին»,- ասել է Պիստորիուսը։

Նրա դիրքորոշումը պաշտպանեց իր ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լեկորնուն, ով ժամանելով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, նախազգուշացրեց «խաղաղություն թուլության միջոցով» և ոչ թե Թրամփի նախընտրած «խաղաղություն ուժի միջոցով» ձևակերպման մասին։

Չորեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ ինքը Պուտինի հետ խոսել է ավելի քան մեկ ժամ, և որ երկու երկրները բանակցություններ են սկսելու՝ փորձելով վերջ տալ Ուկրաինայի պատերազմին։

Իր հերթին, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի սահմանները վերականգնելն այն սահմաններով, որոնք կային մինչև 2014 թվականը, «իրատեսական չէ», և որ նրան թույլ չեն տա անդամակցել ՆԱՏՕ-ին։

Տեսանյութեր

Լրահոս