![](/banners/BeFunky-design.jpg)
Շիրակի փողոցում բախվել է յոթ ավտոմեքենա․կա տուժած
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/475989886_605559162440190_5171647546703470393_n.jpg)
Փետրվարի 13-ին, ժամը 14։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2003 թ.), «Nissan», «Opel» (վարորդ՝ Վ․ Ղ․), «Nissan» (վարորդ՝ Լ․ Ք․), «Honda» (վարորդ՝ Հ․ Պ․), «Nissan» (վարորդ՝ Վ․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները և «Isuzu» մակնիշի բեռանատարը (վարորդ՝ Ս․ Դ․)։
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։