![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրք-ադրբեջանական եղբայրությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության «բանալին» են. Ալիև
![](https://168.am/wp-content/uploads/2024/08/Aliev-Erdoxan.jpg)
Նույնիսկ աշխարհի ամենամոտ դաշնակիցների շրջանում չկա թուրք-ադրբեջանական հարաբերություններին համարժեքը. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Թուրքիայի նոր դեսպան Բիրոլ Աքգյունին:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան միշտ ուս ուսի տված են եղել միմյանց հետ։
Նա հավելել է, որ թուրք-ադրբեջանական եղբայրությունն ու բարեկամությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս կայունության, անվտանգության, խաղաղության և հանգստության «բանալին» են։