Իսրայելը սպառնալիք է համարում Թուրքիայի աճող ռազմական կարողությունները
Իսրայելական «Alma Enstitüsü» հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել Թուրքիայի կողմից հետզհետե աճող ռազմական կարողությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում նշվել է, որ ռազմական ոլորտում թուրքական կողմի ձեռքբերումները ռազմավարական վտանգ են ներկայացնում Իսրայելի համար:
Ուշադրություն է հրավիվրել այդ ոլորտի զարգացման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների վրա:
«Նախագահ Էրդողանը խոսել է մինչև 2000կմ հեռահարություն ունեցող բալիստիկ հրթիռներ ստեղծելու մասին: Այս դեպքում թիրախն Իսրայելն է»,-ասվել է զեկույցում:
Խոսվել է նաև թուրքական հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արդիականացման մասին: Այս համատեքստում շեշտվել է, որ դրանք արդեն գերազանցում են անգամ իսրայելական և ամերիկյան ԱԹՍ-ներին:
Զեկույցում տեղ են գտել վերջերս Սիրիայում տեղի ունեցած հեղափոխությանն ու այժմ այդ երկրում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող գնահատականներ ևս:
Այս համատեքստում ընդգծվել է, որ Թուրքիան նպատակ ունի վերակենդանացնել Օսմանյան կայսրության ժամանակ եղած թուրքական ազդեցությունը:
«Այս զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու, սուննի իսլամական գաղափախոսությունը կիրառելու և նոր օսմանյան ազդեցության տեսլականը վերակենդանացնելու նպատակով»:
Վերլուծությունների ամփոփման հատվածում նշվել է, որ Իսրայելը պետք է հաշվի առնի թուրքական նկրտումները և հետևողական լինի այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:
Բացի այդ անհրաժեշտ է համարվել վերանայել պաշտպանական ռազմավարութունը՝ ուղիղ Թուրքիայից և կամ Թուրքիայի գործողությունների հետևանքով ձևավորվելիք սպառնալիքներին հակադարձելու նպատակով:
Նշենք, որ Թուրքական մամուլում զեկույցի մասին լուրերը հիմնականում վերնագրվել են այս կերպ. «Էրդողանի հրթիռային ծրագրի մասին հայտարարությունն Իսրայելում խուճապ է առաջացրել»: