![](/banners/BeFunky-design.jpg)
Ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ. Գագիկ Սուրենյան
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/Gagik-Surenyan-2.jpg)
Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
Նշենք, որ ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի, Երևանում փետրվարի 13-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: