![](/banners/BeFunky-design.jpg)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-0SzSuZbnGC5.jpg)
Փետրվարի 10-13-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Ապարան, Աշտարակ, Մասիս, Սևան, Վանաձոր, Հրազդան, Գորիս քաղաքներում, Արագած և Հարժիս գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։