Զելենսկին պնդում է՝ իր դեմ մահափորձ է իրականացվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե իր դեմ մահափորձ է իրականացվել։ Նա ասել է, թե «որոշ մարդիկ» փորձել են «վերացնել» իրեն։

«Կրակոցներ են եղել, մի քանի մարդ է զոհվել նախագահական նստավայրում»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, թե դեպքը տեղի է ունեցել հակամարտության սկզբում։ Ընդ որում՝ նա չի մանրամասնել, թե կոնկրետ ով է զոհվել իր նշած կրակոցներից։

Նշենք, որ անցյալ տարի Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր Զելենսկու նկատմամբ մահափորձ ձեռնարկելու կասկածանքով Ուկրաինայի պետական ​​անվտանգության ծառայության երկու գնդապետների կալանավորման մասին։ Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ նրանք ծրագրել էին մինչ մահափորձն իրականացնելը հետևել Զելենսկուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։

Տեսանյութեր

Լրահոս